Իտալոֆոնիա. լեզու առանց սահմանների

Ամեն տարի հոկտեմբերին ամբողջ աշխարհում նշվում է Իտալերենի շաբաթը՝ նվիրված իտալերենին։

«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն նույնպես իր մասնակցեւթունն ունեցավ՝ կազմակերպելով իտալերենին նվիրված մի շարք մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում ներկա էին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանը, դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայից եկած հյուրեր, «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի անդամներ, դասախոսներ, ուսանողներ և այլք:

Հոկտեմբերի 13-ին Իտալերենի շաբաթը մեկնարկվեց Երևանի պետական համալսարանում, որտեղ իտալերեն ուսումնասիրող ուսանողները ներկայացրին իտալերենի դերն աշխարհում, ասմունքեցին իտալերեն բանաստեղծություններ, երգեցին և թատերական ներկայացում ցուցադրեցին:

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի երկրորդ գրասենյակի պաշտոնական մեկնարկի արարողությանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Որից հետո համալսարանի մեծ դահլիճում ցուցադրվեց հայկական «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը՝ իտալերեն ենթագրերով: Ֆիլմը թարգմանել էին ԲՊՀ-ի ուսանողները նույն համալսարանի դասախոս, իտալերենի մասնաբաժնի ղեկավար Անահիտ Մկրյանի վերահսկողությամբ:

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Եվրոպական համալսարանում և հոկտեմբերի 17-ին Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում իտալացի գրող, խմբագիր և արվեստագետ Ռաֆաելլա Պոլվերինին անցկացրեց երկու հանդիպում ուսանողների և աշակերների հետ: Հանդիպումների ընթացքում հեղինակը ներկայացրեց իր վերջին երկու ստեղծագործությունները, խոսեց խմբագրական աշխատանքներից և իր արվեստից: Հանդիպումներն ամփոփվեցին հարց ու պատասխանով, ինտերակտիվ խաղերով:

Հոկտեմբերի 17-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն ներկայացրեց իտալերենի նոր դասընթացների, երևանյան կոմիտեի կայքի, PLIDA (Progetto Lingua Italiana Dante Alighieri) ՝ իտալերենի սերտիֆիկացված քննությունների մեկնարկը և հետագա ծրագրերի ամփոփումը, որից հետո մասնակիցների համար թանգարանում իտալերեն տուր կազմակերպվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների կողմից՝ եզրափակելով Իտալերենի շաբաթը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին և կիսեցին իրենց սերն ու հետաքրքրությունը իտալերենի և իտալական մշակույթի հանդեպ։

ԻՆՉՊԵՍ

ԴԱՌՆԱԼ ԱՆԴԱՄ

«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել անդամակցության հայտը՝ հղում  կամ պարզապես կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով՝ danteyerevan@gmail.com:

Անդամակցության համար սահմանված է տարեկան անդամավճար։ 2025 թվականի դրությամբ տարեկան վճարը կազմում է 12.000 դրամ, իսկ ուսանողների համար՝ 6.000 դրամ։

Անդամ դառնալը ոչ միայն նշանակում է մասնակցել մեր մշակութային և կրթական միջոցառումներին, այլև ակտիվորեն նպաստել իտալական լեզվի և մշակույթի տարածմանը Հայաստանում։