«Դանթե Ալիգիերի» ասոցիացիան հիմնադրվել է 1889 թվականին Հռոմում իտալացի մտավորականների խմբի նախաձեռնությամբ՝ գրող և բանաստեղծ Ջոզուե Կարդուչչիի գլխավորությամբ:
Ասոցիացիայի նպատակն է տարածել իտալական լեզուն և մշակույթն ամբողջ աշխարհում, ներգրավել օտարերկրացիներին՝ բացահայտելու իտալական քաղաքակրթության հանդեպ իրենց սերը։ Ասոցիացիան ունի ավելի քան 500 կոմիտեներ, որոնցից 400-ը գործում են արտերկրում, ու աջակցում են դպրոցներին, համալսարաններին, գրադարաններին, կազմակերպում են իտալերեն լեզվի դասընթացներ, մշակութային ու կրթական միջոցառումներ, զբաղվում են հրատարակություններով և այլն:
Կենտրոնական գրասենյակը գտնվում է Հռոմում։
«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն հիմնադրվել է 2018 թվականին: Հիմնադրումից առ այսօր մեր առաքելությունն է խթանել իտալական լեզվի և մշակույթի տարածումը Հայաստանում՝ առաջարկելով իտալերենի սերտիֆիկացված դասընթացներ, մշակութային միջոցառումներ, դասախոսություններ, սեմինարներ, ֆիլմերիցուցադրություններ և ինստիտուցիոնալ համագործակցություններ։
Միացի՛ր մեզ՝ բացահայտելու սերը իտալական մշակույթի և լեզվի նկատմամբ։