ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ

PLIDA ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն անցկացնելու է PLIDA (Progetto Lingua Italiana Dante Alighieri) իտալերենի պետական սերտիֆիկացված քննություններ մինչև A2, B1, B2 մակարդակներում:

Աշնանային քննաշրջանը կանցկացվի ս.թ. նոյեմբերի 12-13-ը, ուստի խնդրում ենք գրանցվել նախապես:

Հասցե՝ Երևան, Դավիթ Անհաղթ 10/4 (Հայաստանի Եվրոպական համալսարան)

Հեռախոս՝ +37477322942

Կայք՝ danteyerevan.com

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

info.plidayerevan@gmail.com էլ. հասցեով:

ԻՆՉՊԵՍ

ԴԱՌՆԱԼ ԱՆԴԱՄ

«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել անդամակցության հայտը՝ հղում  կամ պարզապես կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով՝ danteyerevan@gmail.com:

Անդամակցության համար սահմանված է տարեկան անդամավճար։ 2025 թվականի դրությամբ տարեկան վճարը կազմում է 12.000 դրամ, իսկ ուսանողների համար՝ 6.000 դրամ։

Անդամ դառնալը ոչ միայն նշանակում է մասնակցել մեր մշակութային և կրթական միջոցառումներին, այլև ակտիվորեն նպաստել իտալական լեզվի և մշակույթի տարածմանը Հայաստանում։