Իտալիայի տաղավարը՝ Եվրոպայի օրվա կարևորագույն կանգառներից մեկը

Մայիսի 10-ին նշվեց Եվրոպայի օրը:
«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ ներկայացնում էին Իտալիայի տաղավարը:
Տաղավարի  թեման այս անգամ իտալական օպերան էր: Թեմային համահունչ կազմակերպվեցին ինտերակտիվ խաղեր, ներկայացվեցին կոմիտեում անցկացվող իտալերենի դասընթացներն ու ՊԼԻԴԱ քննությունները: Ելույթ ունենացավ «Երևանի ձայներ» երգչախումբը, որը կատարեց հայտնի իտալական գործեր:
Ինտերակտիվ խաղերը կազմակերպվեցին 
Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի հետ համագործակցությամբ՝ կոմիտեի անդամ, երաժշտագետ Արմենուհի Բաբլոյանի համակարգմամբ:
Միջոցառումն անցավ ջերմ և մարդաշատ մթնոլորտում:

ԻՆՉՊԵՍ

ԴԱՌՆԱԼ ԱՆԴԱՄ

«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել անդամակցության հայտը՝ հղում  կամ պարզապես կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով՝ danteyerevan@gmail.com:

Անդամակցության համար սահմանված է տարեկան անդամավճար։ 2025 թվականի դրությամբ տարեկան վճարը կազմում է 12.000 դրամ, իսկ ուսանողների համար՝ 6.000 դրամ։

Անդամ դառնալը ոչ միայն նշանակում է մասնակցել մեր մշակութային և կրթական միջոցառումներին, այլև ակտիվորեն նպաստել իտալական լեզվի և մշակույթի տարածմանը Հայաստանում։