Դանթե Ալիգիերի ասոցիացիայի երևանյան կոմիտեն հայտարարում է PLIDA քննությունների ձմեռային քննաշրջանի գրանցման մեկնարկը։ PLIDA-ն (Progetto Lingua Italiana Dante Alighieri) իտալերենի պետական սերտիֆիկացված քննություն է, որի հավաստագիրը հնարավորություն է տալիս՝
✅ Իտալիայում ընդունվել համալսարաններ,
✅ ստանալ բնակության թույլտվություն կամ քաղաքացիություն Իտալիայում,
✅ հարստացնել ռեզյումեն և ընդլայնել աշխատանքային հնարավորությունները միջազգային մակարդակում։
📅 Քննության օրը
փետրվարի 11՝ A2 և B1 մակարդակների համար
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 25-ն է։
📍 Հասցե՝ Դավիթ Անհաղթ 10, Երևան (Հայաստանի Եվրոպական Համալսարան), Դանթե Ալիգիերի ասոցիացիայի երևանյան կոմիտե
📩 Գրանցումների և հավելյալ տեղեկությունների համար՝ info.plidayerevan@gmail.com